Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Ե՞րբ է հղին որպես կանոն զգում պտղի շարժումները.
Առաջնածին հղին պտղի շարժումները սկսում է զգալ 19-20-րդ շաբաթում,իսկ կրկնածինը՝ 17- 18:
Նորմա՞լ է երակների լայնացումը հղիության ժամանակ.
Երակների լայնացում ոչ բոլոր հղիների մոտ է հանդիպում,այլ նրանց մոտ,ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Իսկ հղիությունը այս դեպքում հանդիսանում է խթանիչ մեխանիզմ,ինչը պայմանավորված է ոտքերի վրա ծանրաբեռնվածության զգալի ավելացմամբ ու շրջանառու արյան ծավալի մեծացմամբ:
Ի՞նչ անել հաճախ փորկապության ժամանակ.
Դա իրոք հաճախ հանդիպող խնդիր է հղիության ժամանակ: Շատ պարզ՝ առավոտ օրը սկսեք սոված փորին մի բաժակ ջուր խմելով,զբաղվեք մարմնամարզությամբ,խուսափեք անշարժությունից և հնարավորինս շատ օգտագործեք կաթնաթթվային մթերքներ(յոգուրտ, մածուն,կեֆիր) ու մրգեր:
Ի՞նչ մթերքներ կարելի է օգտագործել հղիության ժամանակ.
Հետևելով առողջ ապրելակերպի կանոններին,հիշե՛ք որ դուք սնվում եք երկու հոգու փոխարեն: Հարցրե՛ք Ձեզ,կտայի՞ք արդյոք այդ համբուրգերը(գարեջուրը, ապխտած երշիկը, հում ձկան միսը կամ սուշին) Ձեր բալիկին,որ ուտի: Խուսափեք ալկոհոլից, շատ աղի, կծու մթերքներից, կիսաֆաբրիկատ կամ ջերմային մշակմանը չենթարկված ուտեստներից:
Կարելի՞ է հղիին կապել անվտանության գոտի.
Անվտանգության գոտին բնավ չի սեղմում պտղին ու չի կանգնեցնում պտղի աճը, ինչից այդքան վախենում են հղիները: Գոտու ստորին մասը անցկացրե՛ք որովայնի ստորին մասով, իսկ վերինը՝որովայնի վերին մասով,կրծքերի արանքով:
Ինչու՞ է առաջանում կերակրափողի այրոցը ու ի՞նչ անել դա կանխելու համար.
Հղիության ժամանակ պրոգեստերոն հորմոնը թուլացնում է հարթ մկանները այդ թվում նաև կերակրաթողի սֆինկտերը,արդյունքում ստամոսահյութը թափանցելով կերակրափող,առաջացում է տհաճ այրոցի զգացողություն: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է.
-հրաժարվել թթու,կծու մթերքներից,
-քնելուց առաջ շատ չուտել,
-քնել բարձր բարձի վրա,
-արդեն արաջացած այրոցը անցկացնում է կաթը,ինչպես նաև որոշ պրեպարատներ,որոնք անվտանգ են հղիության ժամանակ:
Քաշի ավելացում հղիության ժամանակ,ո՞րն է նորման.
Հղիության ընթացքում պետք է հավաքեք 10-13 կգ նորմայում,համեմատած Ձեր սկզբնական քաշի հետ (մոտ 350գր մեկ շաբաթում): Ինքներդ անպայման հետևեք Ձեր քաշի ավելացմանը (որպես կանոն քաշը կտրուկ սկսում է աճել 20-րդ շաբաթից սկսած).
-սնվե՛ք ռեժիմով, հաճախ՝քիչ չափաբաժիններով,
- պակասեցրեք Ձեր ճաշացանքում աղի,կծու և քաղցր սննդամթերքները,ինչը կօգնի խուսափել շատ հեղուկ ընդունելուց,
-Ձեր դիետա մտցրեք սպիտակուցային սննդամթերքներ՝ոչ ճարպոտ միս(հավ,ձուկ),լոբի:
«Գինելոկոլոգին հարց-պատասխան» բաժնի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ`այստեղ