Փաստորեն, մենակ ես չեմ, որ դժգոհ եմ «Ինգո Արմենիայի» վարած քաղաքականությունից: Դժգոհը որն ա, Ինգոյի մուխլյոժներից 6 դրվագ հենց էս պահին գտնվում ա դատական վարույթում, որովհետև մարդիկ չեն համակերպվում էն բանին, որ կլոր տարի իրենց կթող ապահովագրական ընկերությունը կա՛մ քիչ ա փող տալիս վթարների դեպքում, կա՛մ էլ ընդհանրապես չի տալիս՝ տարբեր անհեթեթ պատճառներ մոգոնելով:
Ընդհանրապես, Ինգոն այս առումով ռեկորդներ է սահմանում, ու վստահաբար դեպքերը 6-ից ավել են, ուղղակի 6 հոգի են որոշել մինչև վերջ գնալ: Բա էն մարդի՞կ, ովքեր խոսքի մի 20-30-հազարանոց խնդիր են ունենում ու որոշում են իրանց գրպանից տալ, այլ ոչ թե դատական քաշքշուկների մեջ ընկնել:
Մի խոսքով, խայտառակություն է ու անգամ Հայաստանի համար աննախադեպ մասշտաբների ժուլիկություն: Ու վատն այն է, որ բոլորն էլ վստահ են, որ Ինգոն անպատիժ է մնալու, մնում է, որ այս կերպով բարձրաձայնելով Ինգոյի բեսպրեդելը, հետ պահենք քաղաքացիներին, որպեսզի կրակը չընկնի էդ աֆերիստների ձեռքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել