Ասենք, մի պահ կտրվենք նրանից, որ սույն ոստիկանի տեսքն արդեն իսկ մեծ վստահություն չի ներշնչում, բայց մի հատ խնդրում եմ կարդալ Ոստիկանական ակադեմիայի պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հանճարեղ մտքերը:
«Արդեն նենց եք հասցնում պրիլիչյայի սահմանները, որ մարդ չգիտի, թե ձեզ հետ ոնց խոսի: Բարեկամներս զանգում են, թե կարող է տենց բան կա, մենք խաբար չենք, վերջիվերջո, ես որոշ անուն ունեմ, պետք չէ դա կեղտոտել: Էսօր ես զանգել եմ էդ Գրիգորյան Գոքորին (որսորդ Գոքոր), որ 7 տարի ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել եմ հետը, եւ իրեն լավ քֆրտել եմ, ասել եմ՝ արա, կարո՞ղ ա դու ես գնում ստեղ, էնտեղ ասում, ինքը թե չէ, բա ես չեմ ասում, բան-ման, ասացի՝ բա խի՞ չես հերքում, խի՞ չես դատի տալիս, անգրագետ մի ախպար ա, ես դրա համար ջղայնանում եմ, որ իմ անունը իր հետ են կապում: Նորից եմ կրկնում. ես որեւէ բիզնեսով չեմ զբաղվում, ապրում եմ բոլոր մարդկանց նման, ոնց որ բոլորս ենք ապրում, նույն ձեւի էլ ես եմ ապրում»:
Ես ոստիկանությանը չեմ վստահի այնքան ժամանակ, քանի դեռ սրա նման «քֆրտող» ու «գրագետ-անգրագետ ախպար» կատեգորիաներով մտածող սուբյեկտը ներկայացնում է ոստիկանությունը և ունի գեներալական ուսադիրներ: Առավել ևս, երբ սա Ոստիկանական ակադեմիայի պետն է, ես պատկերացնում եմ, թե ակադեմիայի սաները ինչ պետք է սովորեն ու ումից օրինակ վերցնեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1499818150244640&set=a.1433831333509989.1073741827.100006494088295&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել