Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` փետրվարի 13-ին, ականավոր վավերագրող ռեժիսոր Ելենա Սաքանյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 70 տարեկան:
«Ելենա Սաքանյանը ստեղծել է սեփական ժանրը, որ միաձուլում է գիտությունն ու արվեստը, գիտական ֆանտաստիկան և վավերագրական հետազոտությունը: «Նա կինոռեժիսոր է, մտածող ու գիտնական նույն անձի մեջ» (Ա. Շեմյակին):
Ելենա Սաքանյանի ոճը միանգամայն ինքնատիպ է: Ինչպես և նրա հերոսները… Այն, ինչ նա արել է կինոյում, ոչնչի նման չէ: Չկա մի ժանր, որին հնարավոր լինի վերագրել նրա լավագույն ֆիլմերը: Ամեն անգամ նա նոր ժանր էր ստեղծում և այլևս երբեք չէր կրկնում: Ամեն անգամ ավելի ու ավելի մեծ ըմբոստությամբ էր խախտում եղած սահմանները, նախ և առաջ` կինոյի և կյանքի սահմանները»,- ասվում է ռեժիսորի կենսագրականում:
Ներկայացնում ենք հատված «Կուլտուրա» հեռուստաալիքի «Կղզիներ» հաղորդաշարից և «Նորությունների» ակնարկը:
Փոխզիջման չգնալը ճշմարտությունը հաստատելիս հետազոտողի գլխավոր հատկանիշն է: Մի անգամ դա ստիպեց երիտասարդ գենետիկ Ելենա Սաքանյանին հրաժարվել էվոլյուցիոն գործընթացների ուսումնասիրությունից համալսարանական լաբորատորիայում և հեղափոխություն անել գիտա-հանրամատչելի կինոյում: Երիտասարդ գիտնականները, որոնք 1970-ական թթ. եկան «Ցենտրնաուչֆիլմ», իրենց հետ բերեցին ակադեմիական գիտելիքներ և որոնման կիրք: Ելենա Սաքանյանն առանձնահատուկ թեմա ընտրեց` անհատականությունը պատմության մեջ: Նրա ժապավենները` նվիրված ռուսական գիտության ու մշակույթի ականավոր գործիչների ողբերգական ճակատագրերին, վավերագրական կինոյում դասական են ճանաչվել: Նա կինոյում սեփական ժանրը ստեղծեց, որ միաձուլում է գիտությունն ու արվեստը, գիտական ֆանտաստիկան և վավերագրական կինոհետազոտությունը: Այն, ինչ արել է նա, թափանցված է խոր լավատեսությամբ: Նա մահացավ` նկարելով «Կուլտուրա» հեռուստաալիքի համար ֆիլմ Վ. Վերնադսկու մասին…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ