1in.am-ը գրում է.
Championat-ը փոխանցում է, որ «Կոպենհագեն»-ի դեմ ստուգողական խաղից առաջ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Յուրան նշել է, որ կարող էր շարունակել ելույթները երկրի առաջնությունում անգամ «Ռաններս»-ից հեռանալուց հետո:
«Առաջարկներ ունեի դանիական այլ ակումբներից: Ցավոք, դանիական ակումբները տնտեսապես չեն կարող մրցակցել ռուսաստանյան թիմերի հետ: Ես հնարավորություն ստացա տեղափոխվելու «Սպարտակ»` Ռուսաստանի խոշորագույն ակումբներից մեկը, որը հայտնի է Եվրոպայում:
«Կոպենհագեն»-ը դանիական «Սպարտակ»-ն է: Այդ թիմի կազմում ընդգրկված են լավագույն ֆուտբոլիստները»,- նշել է Մովսիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_250909.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



