Երեկ՝ հունիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23.15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սոսեի 6 շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Դանիելյանին: Վրաերթի ենթարկվածը ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով տեղափոխվել է երրորդ կլինիկական հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» (նախկին «Հայլուր») հաղորդման թղթակից է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարած և վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը դարձել բրիտանական BBC լրատվական գործակալության հայատանյան թղթակից:



