Show must go on...
Տրիերիին պետք է խնդրել, որ նոր ֆիլմ նկարահանի, որովհետև այս մեկը ոնց կարողացան հայերը PR արեցին՝ և՛ քաղաքականացրեցին, և՛ սատանայացրին ու մի շարք և-եր: Իսկ հաջորդ անգամ, որ ֆիլմ նկարի Տրիերին, իմ կարծիքով, պրեմիերան Հայաստանում կանի, որովհետև այստեղ անվճար PR-ը ապահովված է:
Տեարնընդառաջ կամ տրնդեզ. այս տոնի ժամանակ էլ մենք միասնական չենք, որովհետև կեսը գոռում են, որ սա հեթանոսական է, մյուս կեսը ասում է, որ քրիստոնեական է, ու բանավեճերը երբեմն վերաճում են կռիվների: Հայեր ջան, գեղեցիկ հայկական տոն է, նշեք, թող հեթանոսները իրենց իմաստը տեսնեն այս տոնի մեջ, քրիստոնյաները՝ իրենցը:
Երեկ Խաչիկ Ասրյանի ծննդյան օրն էր. դուք տենայիք՝ որոշ մարդիկ ոնց էին ուրախացել ու էլի անցել էին մարդուն վիրավորելու իրենց «սուրբ» գործին: Հասկացանք, որ մեկ-մեկ, լավ հաճախակի, իր ա խոսացածները ծիծաղի տեղիք են տալիս, այդ առումով կարելի է կատակել, բայց ոչ թե ծննդյան օրը անձնական վիրավորանքներ հասցնել: Դե եկեք ես էլ շնորհավորեմ:
Show must go on կասեր Ֆրեդին, եթե կենդանի լիներ լսելով այն մասին, որ Վարդան Սեդրակյանը Եվրադատարան է դիմելու: Ըհը, բանը հասավ եվրոպաներին: Վարդան Սեդրակյան ջան, դու դատապարտված ես ու տեղ չես գնալու, ոչ էլ Եվրադատարան ես գնալու, բա էն Պարույր Հայրիկյանը ինչ անի, ո՞նց փող ծախսի, գնա այդ դատական նիստերին, աչքիս կառավարությունը մի 20.000.000 դրամ էլ դուրս գրի, որ Հայրիկյանը գնա ու գա այդ դատարանները. չեք մտածում էլի ազգի մասին:



