«Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների, օրինակ՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի՝ 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների՝ 4։

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քաղաքացիները և կազմակերպություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում հիմնականում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը։ Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց խուսափելու նպատակով բերվում են տարբեր, հաճախ՝ մտացածին պատճառներ։

«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ կոնկրետ գործերի վերլուծությունը վկայում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության դեմ դատական գործերը վերաբերում են վերջինիս կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց ակնհայտ խուսափելուն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել