«Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, Աժ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։
Սույն հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։ Դրանից հետո հանձնաժողովին բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում՝ նաև լրագրողների կողմից՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի և Առաքել Մովսիսյանի։
Մեր թղթակցի հարցին՝ ի՞նչ եղավ այդ դիմումների ճակատագիրը և հանձնաժողովն ինչու նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռևս ձևավորված չէ, երբ ձևավորվի՝ կտեսնենք»։ Իսկ ե՞րբ կձևավորվի՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»։
«Հժ» թղթակիցը փորձել է նաև ճշտել, թե ինչ է լինելու ստացված դիմումների ճակատագիրը, եթե այս նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը չձևավորվի։ «Սպասում ենք. որ ձևավորվի»,– արձագանքեց Հարությունյանը։
Իսկ հանձնաժողովը չի հաջողվում ձևավորել, քանի որ ՀԱԿ-ը հետ է կանչել իր անդամին, որը պետք է այս նստաշրջանում նախագահեր սույն հանձնաժողովում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։