«Մարտի 9-ին Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում Արարատի մարզի 9 համայնքներում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումն արդեն ավարտվել է։ Թեկնածուները հիմնականում ՀՀԿ-ականներ են և անկուսակցականներ։
Ուշագրավ է, որ Արարատի նկատմամբ առանձնակի սիրով լցված ԲՀԿ-ն այս անգամ որևէ թեկնածու չի առաջադրել։ Թեպետ Դարթնիկ համայնքում առաջադրված «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության անունից ներկայացած Լյովիկ Ղուկասյանը, ըստ որոշ լուրերի, վայելում է ԲՀԿ աջակցությունը։ Նա համայնքում խանութ ունի և տիրապետում է ֆինանսական ռեսուրսի ու այժմվանից ընտրակաշառքի խոստում է տալիս։ Նրա մրցակիցն է երեք անգամ գյուղապետի պաշտոնում ընտրված և գործող գյուղապետ Ազատ Խաչատրյանը։
Մի բան ակնհայտ է, որ Արարատի քաղաքապետի ընտրությունից հետո ԲՀԿ-ն այլևս չունի «աղջիկ վախտվա» էնտուզիազմը և չի ձգտում մարզում իշխանության»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։