Pastinfo.am-ը գրում է.

Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում:   Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4:   Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քաղաքացիները և կազմակերպություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում հիմնականում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց խուսափելու նպատակով բերվում են տարբեր, հաճախ՝ մտացածին պատճառներ:   Կոնկրետ գործերի վերլուծությունը վկայում է, որ  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության դեմ դատական գործերը վերաբերում են վերջինիս կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց ակնհայտ խուսափելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել