Tert.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դերասանի քույրը նամակ է գրել տուժողի փաստաբան Ռուբեն Բալոյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս խոչընդոտ չհանդիսանա՝ տուժողի իրավահաջորդների և դերասանի հարազատների միջև հանդիպումը տեղի ունենալու համար:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տուժողի փաստաբանն արձագանքել է, որ ինքը խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի տուժող կողմի և Վարդան Պետրոսյանի ազգականները կարողանան հանդիպել և զրուցել:
«Եթե կարողանան հանդիպել և հասկանալ միմյանց, և ամեն ինչ գնա բարիդրացիական հարթության վրա, շատ ավելի լավ»,-ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ հավելելով, որ իր կողմից էլ մշտապես առաջարկություն է եղել, որպեսզի կողմերը հանդիպեն և խոսեն, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի բարոյական տեսանկյունից հաշտեցման եզրեր գտնեն, որովհետև թշնամի մնալն արդարացված չէ, և առջևում կյանք կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



