1in.am-ը գրում է.
Հետազոտությունը, որն անցկացրել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները, ցույց է տվել, որ մարդիկ ուղտերին վարժեցրել են միայն մ.թ.ա. 10-րդ դարում: Ստացված տվյալների հիման վրա գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուղտերը, որոնք հանդիպում են Ծննդոց գրքում, անախրոնիզմ են՝ հաղորդում է համալսարանի կայքը:
Հնագետներ Իրեզ Բեն-Յոզեֆը և Լիդար Սապիր-Խենը Արավա անապատում հայտնաբերած գտածոների ռադիոջրածնային հետազոտության օգնությամբ պարզել են, թե մարդիկ երբ են վարժեցրել ուղտերին:
Վերլուծելով ստացված արդյունքները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ ուղտերին տնային տնեսությունում սկսել են օգտագործել մոտավորապես մ.թ.ա. 930-900թթ.: Հետևաբար՝ ուղտերի նկարագրությունը, որը տեղ է գտել Ծննդոց գրքում, հորինվել է հեղինակների կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_250780.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել