Խնդիրներ Հայաստանում իրոք շատ կան՝ սկսած աշխատավարձի չափից՝ վերջացրած բնության աղտոտվածությամբ, խնդիր է, սակայն այս ամենով հանդերձ, սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, որն ինքնաբերաբար չի զարգանալու և բարեկարգվելու. մենք պետք է դա անենք...
Ամեն օր լսում եմ բոլորից, որ ուզում են գնալ Հայաստանից՝ արդեն էական չէ նաև մարդկանց սոցիալական վիճակը, քանզի շատ դեպքերում արտագաղթում են նաև ապահովված ընտանիքներ... Մենք՝ ինքներս, արդեն այնքան ենք խոսել և խոսում խնդիրների, վատ երևույթների, դժվարությունների՝ աղբի մասին, որ որևէ դրական երևույթ մեր իսկ հայրենիքում չենք կարողանում նկատել... Սա ահավոր է, և այս սարսափելի վիճակի համար մեղավոր են նաև այն ԶԼՄ-ները, որոնք հանուն ռեյտինգի, սենսացիայի պատրաստ են ոտնատակ տակ բոլոր տեսակի էթիկայի նորմերը՝ չմտածելով, որ ամեն ինչ քննադատելու արդյունքում հասարակության մոտ ապատիա են առաջացնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել