Մարդիկ, լինեն կեղծ, թե բարեպաշտ, անշուշտ մեղավոր են …Նրանք լցնում են այս աշխարհը բամբասանքով, զրպարտությամբ ու չար մտքերով...Ինչ է բամբասանքը… Մի մեղավոր եւ պղտոր քաղաքում` մեր քաղաքին նման, ապրում էր մի մեղավոր կին, ում մեջ արթնացավ խղճի զգացումը… Նա տանջվում էր իր ապրումներով, որ մարդկանց կյանքը խոսքով պղտորել է… Որոշեց օրերից մի օր գնալ քահանայի մոտ եւ խոստովանել իր մեղքը եւ օգնություն խնդրել` ազատվելու այդ մեղքից: Քահանան լսելով նրան` մեկ խորհուրդ է տալիս, որ արագ գնա տուն եւ վերցնի իր բարձը եւ գա իր մոտ: Շփոթված կինը, զգալով օգնության հույսը, գնում է շուտափույթ տուն, վերցնում բարձը եւ գալիս քահանայի մոտ: Այնուհետև Քահանան նրան խորհուրդ է տալիս բարձրանալ քաղաքի ամենաբարձրահարկ շենքը եւ այնտեղ պատռել այդ բարձը` մեջի եղածը օդին հանձնելով, որ տարածվի ամբողջ քաղաքում: Կինը կատարում է եւ տեսնում, այն դատարկ արարք է, առանց իմաստի: Նույնը և բամբասանքը... դատարկ խոսակցություն, որ նույնիսկ կշիռ չունի, ինչպես բարձի փետուրները, բայց տարածվում է շատ արագ և աղտոտում շուրջբոլորը` մեծ ցավ ու երբեմն խոր վերքեր պատճառելով, որոնք սպիանում են... գուցե, բայց չեն մոռացվում:
Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան



