Ուշադիր նայեք այս նկարներն. դրանք օպտիկական խաբկանք են առաջացնում, բայց դրանց բոլորին միավորում է մեկ հատկանիշ՝ դրանք բոլորն էլ պատկերված են մարդկային մարմնի վրա: Բոդիարթը վերջին 20 տարիների ընթացքում բուռն զարգացում է ապրում: Ի տարբերություն այլ նկարիչների՝ բոդիարթիստները իրենց գործում ներկեր չեն օգտագործում, այլ հատուկ շպար:

Բոդիարտիստներից ոմանք իրենց մոդելներին վեր են ածում քամելեոնների, իսկ ոմանք էլ՝ անշարժ արձանների: Բոդիարթի մրցումներ և փառատոններ անց են կացվում աշխարհի տարբեր ծայրերում, իսկ ամեն տարի Ավստրիայում անցկացվող փառատոնին հավաքվում են աշխարհի ամենատաղանդավոր բոդիարտիստները:

Այս ծառի գորտը իրականում բաղկացած է 6 մոդելներից, որոնց մարմինները հմուտ ներկելով, 2012 թվականի մարմնանկարչության չեմպիոն Յոհաննես Ստոեթթերը վաստակեց չեմպիոնական կոչումը:

Չնայած, որ բոդի արտիստների համար կտավ է ծառայում մարդկային մաշկը, միևնույն է, նրանք ևս հնարավորինս ոչ էլաստիկ մակերեսներ են նախընտրում: Օրինակ, Թրինա Մերին գերադասոււմ է աթլետիկ կազմվածքով մոդելների՝ իր մարդկային արձանները կերտելիս, սակայն այդ ժանրի մոդելների աշխատանքը նախանձելի չէ, որովհետև նամանավանդ այնպիսի կոմպոզիցիաներում, որոնք մի քանի մոդելներից են բաղկացած, նրանք ստիպված են լինում խիստ անհարմար, իսկ երբեմն էլ գռեհիկ դիրքերում երկար ժամանակ անշարժ մնալ:

Ճապոնացի արտիստ Հիկարու Չոն, ով հայտնի է նաև որպես Chooo-San-ը թուլություն ունի մարդկային մարմնի վրա ինչ-որ արհեստածին մեխանիզմներ պատկերելու առումով: Նա հաճախ արհեստական իրեր է պատկերում մարդկանց մարմնի վրա, որոնք անհավանական իրական են ստացվում:

Գրեյգ Թրեյսիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ոճային բազմազանությամբ, ինչը, սակայն, միայն ամրապնդում է նրա՝ ամենաոճային ու հայտնի բոդի արտիստի համբավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել