Ս. Սարգիսը, Վալենտինը կան, երբ չկա Սեր, այլ կա ակնկալիք: Իսկ երբ կա Սեր, կա միայն սիրո առարկան, կաս ինքդ և աստվածային սիրով լի Տիեզերքը: Այդժամ կա°ն ս. Սարգիսները, Վալենտինները, թե° չկան, էական չէ: Այնպես որ, թե Սեր ես ուզում, ինքդ դարձիր Սեր, և Սերը կայցելի քեզ. Սարգիսից աղերսելով այն չես ստանա : Կրակն էլ ներսումդ վառիր սիրո, գիտության. այդ Լույսի մեջ ինքդ քեզ կճանաչես, Աստված էլ քեզ Լույսի մեջ կտեսնի և ձեռք կմեկնի, սրտով ըմբռնված մեղքերդ էլ այդ կրակի մեջ կայրես: Այլապես կրակի վրայով թռնելով փեշերդ գուցե միայն խանձես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



