
Հայտնի դիմահարդարող Ուիլլ Մալերբը սիրահարների տոնի կապակցությամբ կիսվել է դիմահարդարման մի քանի գաղտնիքներով:
«Ժամադրության դիմահարդարումը խաղի պես է,- պնդում է Ուիլլը,- պետք է փորձել տարբեր տարբերակներ և ընտրել Ձեզ համապատասխանը: Դիմահարդարումը ես նմանեցնում են զգեստի: Եթե Դուք անընդհատ կրեք նույն զգեստը, այն կազդի բոլորի նյարդերին: Ներկայումս ցերեկային և երեկոյան դիմահարդումը հստակ տարբերվում է, բայց պատրաստվելով Սբ. Վալենտինի տոնին, չպետք է մոռանալ և շեղվել դիմահարդարման գլխավոր կանոններից»:
Գարնանային թրենդները և դիմահարդարում ժամադրության համար
Այս տարվա հիմնական և գլխավոր թրենդը, այսպես կոչված, «մերկ մաշկի» էֆֆեկտն է: Այս դիմահարդարման գլխավոր պայմանն այն է, որ տոնային քսուքը չպետք է տեսանելի լինի:
Մի մոռացեք լավ խոնավացման և խնամքի մասին: Յուրաքանչյուր աղջիկ պետք է անպայման ունենա վիտամիններով և անտիօքսիդանտներով հագեցված քսուքներ և գիշերային քսուքներ, քանի որ մաշկն ամենաակտիվ կերպով վերականգնվում է հենց քնի ժամանակ:
Այնուհետև զգուշորեն տարածեք BB կամ CC քսուքները, որոնք կարող են լիովին փոխարինել տոնային քսուքները և թաքցնեն մաշկի խնդիրները: Եթե Ձեզ հարկավոր է ավելի հաստ շերտով թաքցնել դեմքի անհարթությունները, ապա տոնային քսուքը տարածեք միայն դնչի, ճակատի և քթի վրա: Մինիմալի հասցրեք դիմափոշու քանակությունը և այն անպայման տարածեք միայն վրձնի միջոցով:
Աչքերի դիմահարդարում
Ստվերաներկն ավելի երկար է մնում, եթե աչքերի վրա նախօրոք հիմնաքսուկ (պրայմեր) տարածեք: Ստվերաներկը պետք է տարածել ամբողջ կոպի շուրջը, որպեսզի տեսողական ավելի մեծացնեք աչքերը:
Վերջին մի քանի սեզոններին անչափ նորաձև էին 60-ականների ոճով սլաքները, որոնք ստեղծվում էին սև ծարիրի (սուրմա) միջոցով: Ներկայումս նկատվում է տենդենց՝ անցում դեպի գունավոր, տարբեր երկարությունների սլաքների: Ժամադրության համար գեղեցիկ կլինեն շագանակագույն կամ մոխրագույն սլաքները:
Փայլող ստվերաներկը գեղեցիկ կերպով ընդգծում է աչքերը և մեծացնում նրանց: Սակայն պետք է հիշել, որ ստվերաներկը պետք է տարածել միայն կոպի վրա, այլ ոչ թե նաև հոնքերի տակը: Այդ հատվածում խորհորդ է տրվում տարածել ավելի բաց և մեղմ գույների ստվերաներկեր:
Թարթիչաներկը քսելու ժամանակ հայելին պահեք կզակի հարթության վրա. դա պրոֆեսիոնալ դիմահարդարների գաղտնիքն է:
Այտաներկ՝ մեղմ վարդագույն շեշտադրումներ
Այս հարցում է պետք չէ սխալվել և ընտրել Ձեզ լիովին համապատասխան տարբերակը: Որքան թուխ է մաշկը, այնքան ավելի հագեցված գույն պետք է ունենա այտաներկը: Այն տարածեք ճակատի վրա՝ մազերի աճին զուգահեռ, քթի մեջտեղը, այտերին և մի փոքր էլ կզակին: Նկատի ունեցեք, որ ոչ մի դեպքում չի կարելի այտաներկը քսել քթից ավելի ներքև:
Շրթներկ
Շրթունքների փայլը թողեք ամռան համար, իսկ Սբ. Վալենտինի օրը լավագույն տարբերակն է կարմիր շրթներկը: Հարկավոր է ընտրել կարմիրի ճիշտ երանգը, և Դուք ուղղակի ցնցող տեսք կունենաք: Խորհուրդ է տրվում ընտրել ոչ շատ թավշե, ոչ շատ փայլող տարբերակ: Շրթներկը տարածեք ծայրերից դեպի կենտրոն: Այն պետք է գեղեցիկ կերպով համադրվի այտաներկի հետ: Երբեք շեշտադրությունը միանգամից մի դրեք աչքերի և շրթունքների վրա. դա մնացել է 90-ականներում:



