Որ ուժը ԻՐԱԿԱՆՈՒՄ ցանկանում ա պետության մեջ կարգուկանոն, արդարություն ու օրինականություն հաստատի, ապա առաջին հերթին պիտի սկսի ՊՆ-ի ու ոստիկանության համակարգերից: Պիտի օրենքի խստագույն կարգով ԱՆՀԱՏԱՊԵՍ պատժվեն ապօրինություններ գործած ու ապօրինի հրամաններ կատարած ԱՆԽՏԻՐ բոլոր ոստիկանները` շարքայինից մինչև ամենաբարձր պաշտոնյա: Եթե դա չի արվում, ապա արդարության, օրինականության մասին խոսելն ավելորդ ա: Եթե դա չի արվում, ապա հաստատվում ա այդ կառույցների գործիք լինելու փաստը` ցանկացած իշխանության պարագայում:
Եթե ապօրինությունները արդարացվում են հրաման կատարելու պարտականությամբ, ապա նման կերպ կարելի ա արդարացնել ՑԱՆԿԱՑԱԾ արարք: Օրենքի սահմաններից դուրս հրամանները սահմաններ ՉԵՆ ճանաչում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202704549082099?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել