Երեկ ուշ երեկոյան Վարշավայում տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության 2-րդ կիսաեզրափակիչը:Հանդիպում էին այս մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը և գործող փոխչեմպիոն`Գերմանիան և Իտալիան:
Խաղը սկսվեց գերմանացիների առավելությամբ և գրոհներով,բայց դա տևեց ընդամենը 15 րոպե:
20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի փոխանցումը գոլի վերածեց Մարիո Բալոտելլին:
Մարիո Բալոտելլին աչքի ընկավ նաև 36-րդ րոպեին շատ ուժեղ հարվածով գրավելով Մանուել Նոյերի դարպասը:
Երկրորդ խաղակեսում գերմանացիները ոչինչ չեին կարողանում անել:Բայց այնուամենայնիվ նրանք հեղինակության գնդակ խփեցին:Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Իտալիայի հավաքականի դարպասի մոտ նշանակվեց 11 մետրանոց հարված,որը անվրեպ իրացրեց Մեզութ Օզիլը:
Այսպիսով հուլիսի 1-ին Կիևի Օլիմպիական ստադիոնում տեղի կունենա եզրափակիչը`կմրցեն գործող չեմպիոն Իսպանիան և Իտալիան:
Նյութի աղբյուր՝ http://vahjan777.blogspot.com/2012/06/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել