Չէի գրի այսքան երկար, բայց կարծում եմ` այս օրերին քանի որ այստեղ եմ, իրավունք ունեմ գրելու ու գոնե աչքիս տեսածը ասելու, որ արևմտյան դեղին մամուլին հավատալու փոխարեն հավաստի տեղեկություն ունենաք: Այսօր վերջին կասկածներս փարատվեցին, երբ անձամբ այցելեցի մեր մարզիկների օլիմպիական բնակավայրը՝ ԼԱՈՒՐԱ օլիմպիական գյուղակ: Անգամ լինելով այս ամեն ինչի ներսում՝ մի պահ ես էլ էր կարդում արևմտյան մամուլ ու փորձում հասկանալ՝ արդյո՞ք իսկապես մի բան այն չէ: Սկսեմ կիսվել տպավորություններով կետ առ կետ:

1.Սոչիում եղել էի շատ վաղուց՝ մոտ 10 տարի առաջ, ու երբ լսեցի, որ 2014-ը վստահվել է հենց այս քաղաքին, չհավատացի: Փետրվարի 6-ին բացահայտել եմ ինձ անծանոթ մի նոր «հրաշաքաղաք»՝ համեմատելի Դուբայի կամ Լաս Վեգասի հետ՝ իր մեգա կառույցներով, հզոր շինություններով ու, որ ամենակարևորն է, այս ամենը կառուցվեց ընդամենը 4 տարում: Տեղաբնակները պիտի իրենց նախագահին արձան կառուցեն այս նվերի համար: Հիմա այստեղ կարելի է ցանկացած տիպի մասսայական միջոցառում կազմակերպել՝ ժամանցային, սպորտային, մշակույթային և այլն: Շքեղ է, գեղեցիկ է, երջանիկ եմ, որ վայելում եմ և իմ լուման ունեմ գոնե հեռարձակման մասով աշխատանքների մասնակցության մեջ
2. Բացման արարողություն: Իմ անձնական կարծիքով՝ լավն էր, բայց ոչ զարմանահրաշ: Ժամանակի ոգուն համընթաց, հագեցած ԱՅՍՕՐՎԱ հեռուստատեսային հնարքներով և լուսա-ձայնային նորագույն էֆֆեկտներով: Այո, կային թերություններ, բայց ոչ սարսափելի: Իսկ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ անթերի միջոցառում դեռ չի եղել: Կարծում եմ՝ ստացած բավականությունը հաստատ շատ ավելին պետք է լինի, քան սխալներ քչփորելու տգեղ գործընթացը:
3. Ֆիշտ Մարզադաշտ: Ուրիշի փողերը հաշվելու բնավ ցանկություն չունեմ, ոչ էլ կանեմ, բայց հաստատ միլիոններից մի քանիսը ծախսվել են այս մարզադաշտը հատուկ բացման արարողության և Կոնստանտին Էռնստի քմահաճույքների բավարարման համար: Եթե այդ մի քանի «ավելորդ» միլիոնը մի կողմ դնենք՝ ստացվել է ևս մեկ գեղեցիկ մարզադաշտ՝ հետագայում լավ միջոցառումների համար:
4. Կոնստանտին Էռնստ: Ինչ էլ ասենք էս մարդուն՝ իդեան Լոնդոնից էր գողացել, թերություններ՝ Օղակ չբացվեց, ինչ անկապ էր Ձյաձյա Ստյոպան, մարդը 2 անգամ Խաչատուրյան հնչեցրեց: Հատկապես հրավառությունը Խաչատուրյանի տակ…Կարծում եմ՝ վերջակետ դրեցինք ու անցանք:
5.Олимпийский Парк. Օֆիցիալ հովանավորների և օրգ.կոմիտեի ջանքերով արված է ամեն ինչ, որ ամեն օրդ անցնի հեքիաթի նման: Microsoft-ի SAMSUNG-ի, COCA-COLA-յի, AUDI-ի անիմացիոն տաղավարները, դրանցում ցուցադրվող հնարքները միայն փոքրիկ մասն են Օլիմպիական այգու բոլոր զվարճավայրերի: Առաջին անգամ է, թերևս, որ թե մարզադաշտերը և թե զվարճանքի տեղերը այսքան իրար մոտ և հարմար են դասավորված:

5.ԼՈԳԻՍՏԻԿԱ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կարծում եմ՝ Պուտինի խոսքն արդեն բավական էր անվտանգ զգալու համար, բայց նշեմ, որ, իրոք, արվում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ անվտանգության համար, ու այս կամ այն երկրի նախագահին, քաղաքապետին, պաշտոնյային առանց մեծ թիկնազորի, парк-ում ազատ զբոսնելիս տեսնելու հանգամանքն արդեն իսկ խոսում է շատ բանի մասին:

• Տրանսպորտ: Ласточка հրաշքի մասին չասեմ, կարծում եմ, լսել եք: Այս մեգահարմարավետ և արագընթաց գնացքները ոչ միայն օլիմպիադայի ընթացքում, այլ կարծում եմ դեռ դրանից հետո էլ կլինեն Սոչիի բնակիչների համար պարզապես փրկողակ: Դե իսկ բացի գնացքից, շատ հարմարավետ երթուղիներով աշխատում են նաև ավտոբուսներ ու երթուղայիններ, որոնք միացնում են իրար ԲՈԼՈՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ԲՈԼՈՐ: Պարզապես ընտրիր քեզ հարմար երթուղին: Պատվիրակություններին դրանց ենթակառույցներին հատկացված են AUDI և WOLKSVAGENմակնիշի բոլորովին նոր ավելին քան 5000 ավտոմեքենաներ վարորդով և առանց՝ հագեցված GPS սարքավորումներով:
• Սնունդ: Սնվել կարելի է գրեթե ամեն քայլափոխի ու ամենատարբեր մենյուներով: Քաղաքում հասանելի են ամենաբազմազան ռեստորանները, իսկ օլիմպիական գյուղակներում երկու տիպի հատուկ ճաշարաններ՝ մարզիկների համար (շքեղ սնունդով) և մյուս աշխատողների համար (հանգիստ կարելի է անվճար լավ սնվել): Օլիմպիական գյուղակներից ներքև՝ Красная Поляна գյուղաքաղաքում, որի մասին դեռ շաաաաաատ ենք լսելու, կարելի է գտնել ոչ միայն ամենաշքեղ ռեստորաններ, այլ նաև հրաշք ժամանցային ակումբներ ու աշխարահռչակ բրենդային խանութների բուտիկներ:
• Հյուրանոց: Այո, բոլորը նորակառույց են, Բայց նորից ու նորից խնդրանք՝ մի հավատացեք արևմտյան դեղին մամուլին: Ամեն ինչ կարգին է: 3 աստղանին 3 աստղանի է՝ իր առավելություններով ու թերություններով, 4-ը՝ 4, 5-ը՝ համապատասխանաբար բոլոր պահանջվող ստանդարտներին համապատասխան: Իսկ ի՞նչ պայմաններում են ապրում մարզիկները, առաջարկում եմ նրանց վերադարձից հետո նախ լավ դիմավորել, հետո հարցնել իրենցից: ԻՐՈՔ ԸՆՏԻ՛Ր ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ: 
6. ՄԵԴԻԱ: Աշխարհի խոշորագույն մեդիա գիգանտներն անգամ այստեղ ոչ մի թերություն կամ իրենց աշխատանքին խանգարող հանգամանք չեն գտնի: Մի ամբողջ մեծ, շատ մեծ համալիր իր սեփական ենթակառույցներով՝ սննդի կետեր, մերսման սրահ, հանգստի սենյակներ, անգամ լվացքատուն՝ սպասարկելու աշխարհի մեդիագիգանտներին, որոնք այստեղ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ տաղավարներ են կառուցել ու ապահովում են լուսաբանումը: Սա իմ գրառման այն կետն է, որին ես դեռ առանձին կանդրադառնամ, էնպես որ, էստեղ կդնեմ վերջակետ ու կառաջարկեմ Ձեզ խորը շունչ քաշել, հիշել, որ դեռ մոտ երկու շաբաթ ունեք հնարավորություն վայելելու այս մեգա ներկայացումը, պարզապես վայելեք, կիսվեք տպավորորթյուններով, ցավեք մարզիկների համար, ուրախացեք հաղթանակներով ու տխրեք՝ նրանց արցունքները տեսնելով: 

Օլիմպիական Սոչիից՝
Էրիկ Անթառանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել