Պարտադիր կուտակային կենսաթոշակի խառնաշփոթում ռեժիմը կրկին շատ նուրբ ձևով շրջանառության մեջ դրեց Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը Երևանում ցույց տալու և ցույց չտալու մասին լուրերը, ու ժողովուրդն իր 6-13% կորցրած ու կորցնելու դարդը թողած ընկել է այդ «հույժ կարևոր» խնդիրը մի կերպ լուծելու հետևից: Հիմա ԿԲ ասում է՝ շատ ես ուզում ցույց տան այդ ֆիլմը, ուրեմն գնա ֆոնդ ընտրի: Աչքիս էն ավտոբուսով գնացածներին այդ ֆիլմը ցույց են տվել արդեն: Ժողովուրդը չի հասկանում, որ ինքն իրականում ապրում է հենց այդ պոռնոսկանդալային կյանքի մեջ՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Միայն քաղաքային տրանսպորտն ու ընտրությունները Հայաստանում հերիք են, նույնիսկ Լարս ֆոն Թրիերին իր ողջ կյանքում կերազեր նման պոռնո ֆիլմ նկարահաներ: Մեկ էլ մի բան ասեմ՝ կինոքննադատների լուրջ մասնագիտական խորհուրդը կամ հանձնաժողովը պետք է եզրակացություն տար այն ցուցադրել մեր մեծ էկրաններին, թե ոչ, այլ ոչ թե մանրածախ առևևտրով զբաղվող դուքյանի տնօրենն իր գլխից դուրս որոշեր ցուցադրել, թե՝ ոչ: Բայց դե ուր էր մեզ այդպիսի բախտ... կարճ ասաց՝ Դ!եմ եմ այս անարդարացի որոշումներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել