Tert.am-ը գրում է.
«Արմավիա» ավիաընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ բաց նամակ են հղել ՀՀ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ իրենք մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը, վերջնահաշվարկները և օրապահիկները։
Համակում ասվում է հետևյալը:
«Հարգելի պարոն նախագահ,
Ձեզ կրկին անգամ բաց նամակով դիմում են «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները: Արդեն 10 ամիս է ինչ դադարել է գործել «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն չնայած բազմաթիվ մեր բողոքների տարբեր ատյաններ` Աշխատանքի պետ. տեսչություն, Ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ կառավարություն, երեք անգամ դիմել ենք նաև Ձեր նստավայր, այնուամենայնիվ, մինչ այսօր չի լուծվել մեր աշխատավարձների, վերջնահաշվարկների և օրապահիկների չվճարված գումարի հարցը:
Դիմել ենք նաև դատարան` մեզ 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով: Արդյունքը եղավ ճիշտ հակառակ: Բաղդասարովը ( «Արմավիայի» ֆին. տնօրենի խոսքերով) «սարսափելի զայրացել էր մեր դատարան դիմելու փաստից» և հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձների վճարումը:
Նույն ֆին. տնօրենի միջոցով Բաղդասարովի կողմից մեզ առաջարկություն արվեց ետ վերցնելու դատարանից մեր հայտը, և միայն այդ պայմանով էին համաձայն շարունակելու մեր աշխատավարձների վճարումը: Անօրեն առաջարկությունը մեր կողմից մերժվեց: Դատը կայացավ, դատավճիռը եղավ, բնականաբար, մեր օգտին, սակայն սահմանված ժամկետում մեզ ոչ մի լումա չվճարվեց: Բաղդասարովը նաև հավատարիմ մնաց իր ստոր որոշմանը, իսկապես դադարեցնելով աշխատավարձների վճարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



