1in.am-ը գրում է.

Չինաստանի հարավային Հեչժոու, Գույլին և Նաննին մարզերում, որտեղ բնակվում է մոտ 100 հազար մարդ, արդեն երկրորդ օրն անընդմեջ սառնամանիքներ են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի քաղվարչությանը: 

Հաղորդվում է, որ մոտ 2000 մարդ շտապ օգնության կարիք ունի:

Տուժած տարածքների տնտեսական վնասը գնահատվում է 49.43 մլն յուան (8.1 մլն դոլար), այդ թվում գյուղատնտեսության վնասը՝ 42.63 մլն յուան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել