Esem.am-ը գրում է.

«Խաղանք իմ կանոններով» ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին:  Նկարահանման պահից ի վեր ֆիլմի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, հիմնական ինտրիգն էլ այն էր, որ գլխավոր հերոսներին մարմնավորելու են Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը: Ֆիլմի առաջնախաղի օրն արդեն նախանշված է. առաջին ցուցադրությունը կկայանա մարտի 8-ին: Պրեմիերային ընդառաջ ESem.am-ը զրուցեց ֆիլմի պրոդյուսերների՝ Հայկ Ավագյանի և Սարգիս Սեպուհյանի հետ:

Ֆիլմում նկարահանվել են Անի Երանյանը, Մովսես Երեմյանը, Լիա Զախարյանը, Արթուր Սահակյանը, Հայկ Ավագյանը, Արթուր Պետրոսյանը, էպիզոդիկ դերերով հանդես են եկել Անետա  Օհանջանյանը և Նորայր Սիմոնյանը: Ֆիլմում զուգահեռ հյուսվում է սիրո երկու պատմություն: Պրոդյուսերները չեն ցանկանում բացահայտել հումորով ու սիրով համեմված սյուժեն, սակայն վստահ են, որ երիտասարդները՝ հատկապես՝ աղջիկները իրենց կգտնեն այս ֆիլմում: «Գուցե առաջարկվող լուծումներն աղջիկներն օգտագործեն իրենց կյանքում, գուցե ոչ, սակայն հստակ է, որ շատերն են հայտնվել նմանատիպ իրավիճակում և ֆիլմում առաջարկված լուծման տարբերակը գուցե ալտերնատիվ է: Սցենարը շատ է քննարկվել, սակայն այն վարկածները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներում, չեն համապատասխանում իրականությանը,- ասաց դերասան, պրոդյուսեր Հայկ Ավագյանը և հավելեց, որ ֆիլմի ավարտը շատ անկանխատեսելի է:) -Եթե հանդիսատեսի դուրը գա, գուցե երկրորդ մաս էլ նկարահանենք. անսպասելի ավարտը դա թույլ է տալիս»:

Ըստ Հայկի՝ ֆիլմի բոլոր հերոսները, այդ թվում՝ ինքը, Անի Երանյանը, Նորայր Սիմոնյանը, ովքեր կանգնած են եղել ֆիլմի ակունքներում քասթինգով են ընտրվել. «Ֆիլմն ընկերական հիմք ունի, սակայն շատ կարևոր է նաև ռեժիսորի որոշումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել