Անշուշտ, քինդլները շատ հարմար են: Նախ և առաջ դրանք կոմպակտ են, քանի որ այս փոքրիկ սարքերի մեջ հազարավոր գրքեր կարող են տեղավորվել: Բացի այդ, աչքերը ծանրաբեռնելու փոխարեն քինդլի օգնությամբ կարելի է աուդիոգրքեր «ընթերցել», ավելի ճիշտ լսել: Դուք կարող եք ընտրել գիրքն ընթերցողի սեռը և ընթերցման արագությունը: Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում չեն փոխարինի թղթի գրքերը էլեկտրոնային գրքերի հետ: Քչերը կհամաձայնեին 16-րդ դարի այս գրքույկը փոխարինել էլեկտրոնային գրքով: Այն ներկայումս գտնվում է Շվեդիայի ազգային գրադարանում: Մի հրատարակության մեջ զետեղված է 6 գիրք: Դրանք իրարից բաժանված են վեց ճարմանդով: Այս գիրքը տպագրվել է Գերմանիայում և այդ ժամանակի գրքերի մեծ մասի պես, այն ևս հոգևոր գիրք է:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



