Իրական սերը կհաղթահարի ամեն ինչ՝ անգամ չար խորթ մոր խարդավանքները:
1.Ձեր արքայազնը շատ մոտ է
Սակայն Դուք հավանաբար ստիպված կլինեք համբուրել մի քանի գորտերի, որպեսզի բոլոր կեղծ արքայազների միջից գտնեք Ձերը և իսկականը:
2. Սերը կույր է
Այո, նա կարող է լինել իր ամրոցում փակված մի մազոտ հրեշ, ում վրա վհուկը չար կախարդանքներ է դրել, բայց նույնիսկ այդպես դու սիրում ես նրան, որովհետև երբ սիրում ես ինչ-որ մեկին, դու սիրում ես ոչ թե նրա արտաքին տեսքը, այլ հոգին:
3. Երբ ինչ-որ մեկին սիրես, դու պատրաստ կլինես զոհաբերությունների
Մինչ փոքրիկ Արիելը մոռացավ իր տունը և իր հարազատ օվկիանոսից գնաց շատ-շատ հեռու՝ հանուն իր սիրեցյալ Էրիկի, դա նրան շատ հասարակ բան թվաց, օրինակ, ոնց որ զոհաբերել քո վերջին թխվածքաբլիթը: Այո, սերը ստիպում է խենթությունների գնալ:
4.Իրական սերը կհաղթահարի ամեն ինչ, անգամ խորթ քույրերի նենգությունները
Անգամ չարանենգ խորթ հորեղբայրներին («Առյուծ արքա», Շրամ): Անգամ չար վհուկներին, ովքեր ցանկանում են սպանել Ձեզ: Մի անհանգստաեք, դուք կգտնեք եղանակը խորամանկելու նրանց:
5. Մենք բոլորս ունենք մեր Քնկոտի, Դոկի, Փնթփնթանի և այլոց կարիքը
Եթե Ձեր կյանքում Ձեզ ուղեկցող միակ կին խորհրդատուն եղել է չար և խորթ մայրը, ապա ընտրեք «յոթ թզուկներին» նրա փոխարեն: Եթե նրանք կոպիտ ու անտաշ քարերի միջից կարողանում են տարբերակել իրական ադամանդը, ապա անպայման կգնահատեն նաև Ձեզ:
6.Օհ, Ալադինի գորգը…
Դուք ձեր հարսանիքին կշրջեք ամենայուրօրինակ ոճով…Ինչո՞ւ վարել, եթե կարող եք թռչել…
7.Ձեր հարսանիքը, հավանաբար, նույնպես կայանալու է մեծ դահլիճում…
Որպես հուշում՝ ավելի լավ է ընտրել իսկական արքայազնի, որովհետև բոլոր հյուրերը անհամբեր սպասելու են առաջին պարին, իսկ նրանք արդեն փորձ ունեն…
8. Հավանաբար, այդ օր Դուք կտրուկ կփոխեք ձեր ոճը…
Մենք դրանում այնքան էլ վստահ չենք, բայց այն հիանալի «աշխատեց» Ռապունցելի դեպքում:
9. Ձեր հարսանեկան զգեստը անկրկնելի կլինի…
Դուք չեք կարողանում ընտրել Ձեր հարսանեկան զգեստի գույնը կամ էլ ձևը: Վարվեք Քնած գեղեցկուհի Ավրորայի պես, և խնդրեք ձեր բարի փերիին, որպեսզի փոխի ձեր զգեստի գույնը այնպես, ինչպես դուք ցանկանում եք:
10.Եվ դուք կապրեք երկար և երջանիկ
Եվ մի հարցրեք, թե ինչու…Պարզապես հավատացեք դրան: