Armsport.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մեծ ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի սիրողական բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիթ Թորոսյանը:
«Դավիթ Թորոսյանին շատ լավ եմ ճանաչում: Դեռ յոթ տարեկան էի, երբ սկսեցի մարզվել նրա մոտ: Հայրս, ով նախկինում եղել է բռնցքամարտիկ, ժամանակին տեղեկանալով, որ ԱՄՆ-ում Դավիթ Թորոսյանը խմբակ է բացել, ինձ տարավ նրա մոտ, քանի որ լավ էր ճանաչում նրան:
Բռնցքամարտում Դավիթ Թորոսյանն է իմ հիմքը գցել, ես նրանից շատ բան եմ սովորել եւ շատ ուրախ եմ, որ աշխատելու է Հայաստանի հավաքականում: Նա մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին: Նա մեծ ավանդ ունի մի շարք հայ բռնցքամարտիկների հաջողություններում»,- armsport.am-ի հետ զրույցում նշեց 27-ամյա բռնցքամարտիկը, ով ներկայումս նախապատրաստվում է մարտի 21-ին Կալիֆորնիայում կայանալիք Լուչիանո Լեոնել Կուելոյի հետ մենամարտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել