1in.am-ը գրում է.

Բելգիայում ցույց է անցկացվել ընդդեմ անչափահասների համար էֆթանազիայի հնարավորության մասին օրինագծի ընդունման: Մեծահասակների համար էֆթանազիան Բելգիայում թույլատրվում է 2002 թվականից: Ինչպես հայտնում է Associated Press-ը, օրինագծի շուրջ քվեարկությունը կանցկացվի հիգշաբթի՝ Ներկայացուցիչների պալատում: 

Օրենքն արդեն հավանության է արժանացվել Սենատի կողմից: Գրեթե ոչ ոք կասկած չունի դրա ընդունման վերաբերյալ: 

Այսպիսով՝ Բելգիան կդառնա անչափահասների համար էֆթանազիա թույլատրող երկրորդ երկիրը Նիդերլանդներից հետո: Հոլանդիայում հիվանդի խնդրանքով մահվան միտումնավոր արագացումն օրինական է 12 տարեկանից բարձր անձանց համար, իսկ բելգիական օրինագծում նվազագույն տարիք նշված չէ: 

Ինչպես ասվում է օրինագծի տեքստում, էֆթանազիան կթույլատրվի այն անչափահասներին, ովքեր ունակ են ինքնուրույն որոշումներ ընդունել և գտնվում են հիվանդության տերմինալ փուլում: Որոշումը չի կարող ընդունվել առանց ծնողների համաձայնության, ինչպես նաև բժիշկների, հոգեբանի և հոգեբույժի խորհրդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել