Tert.am-ը գրում է.

Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է:

Ըստ քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության՝ հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ շենքը ենթակա էր քանդման, ուստի այն հսկողության տակ պահելու համար նշանակված է եղել պատասխանատու, շենքի մուտքերը շինարարական եղանակով՝ քարով, փակված և կնքված են եղել՝ մարդկանց մուտքը կանխելու նպատակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել