Օդափոխեք սենյակը Ձմռանը. դա կարելի է անել ընդմիջման ժամին, իսկ մնացած ժամանակ հարկ է պատուհանը բաց վիճակում լինի, եթե, իհարկե, հարևանությամբ ավտոմայրուղի կամ որևէ այլ գործարան չկա:
Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է
Աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ, եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:
Եթե հիվանդ եք՝ մնացեք տանը
Ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով, և կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային պլանների/ծրագրերի հետաձգման:
Հանգստություն պահպանեք
Ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:
Մոռացեք դեղահաբերի մասին
Եթե ցավում է գլուխը՝ առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:
Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս
Աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա: