1in.am-ը գրում է.
Oxfam վերլուծական ընկերությունն ուսումնասիրել է աշխարհի 125 երկրների բնակիչների սննդակարգը և կազմել ամենալավ և ամենավատ սնվող երկրների վարկանիշային աղյուսակը: Հետազոտողները հաշվի են առել սննդի հասանելիությունը բնակչության բոլոր խավերին, դրա թարմությունը, որակը, ինչպես նաև սխալ սնվելու պատճառով խրոնիկ հիվանդությունների զարգացումը: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Պարզվել է, որ լավագույն ուտելիքը Հոլանդիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում է: Առողջ ուտելիքի հասանելիության առումով երկրների լավագույն տասնյակի մեջ են մտել նաև Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Իտալիան և Պորտուգալիան: Աղյուսակի ամենաստորին հատվածում են հայտնվել Չադը, Անգոլան, Եթովպիան, Մադագասկարը, Եմենը և Աֆրիկայի այլ երկրներ:
Ինչ վերաբերում է բնակչության սովորույթներին` ապա այստեղ առաջատար են հանդիսանում Ճապոնիան և Հարավային Կորեան: Չնայած ուտելիքի որակը չի հասնում եվրոպական չափանիշներին` քաղաքացիները բավականին գրագետ կերպով են կազմակերպում իրենց սննդակարգը, հետևաբար ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից և դրա հետ կապված խնդիրներից: