Lurer.com-ը գրում է.
Ճապոնիայի պետական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների համակարգչային համակարգերը 2013 թվականին 12,8 մլրդ անգամ ենթարկվել են հաքերների գրոհներին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Դա ռեկորդ է դարձել 2005 թվականից նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակաշրջանում: Այն զբաղվում է համակարգչային անվտանգության հիմնախնդիրներով և կառավարում 210 հազար հատուկ սենսորներից բաղկացած ցանցը, որոնք գրանցում են տեղեկատվական համակարգեր չարտոնված ներթափանցման փորձերը:
Ներթափանցման փորձերի մեծ մասը գրանցվել է Չինաստանից և ԱՄՆ-ից: Սակայն ինստիտուտի փորձագետները խոստովանում են, որ իսկական մեղավորներին նույնացնելը չափազանց դժվար է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=129815&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



