Մի քանի դիտարկում կապված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ».
Ինչպես գիտենք, սույն օրինագիծը ԱԺ-ում է հայտնվել դեռևս 2010 թվականին, որի ժամանակ խորհրդարանական խմբակցությունների մեծամասնությունը, այդ թվում նաև ԲՀԿ-ն, կողմ է քվեարկել տվյալ օրինագծին: Այն ժամանակ ևս եղել են բոլոր այն «բացթողումները», որոնք այսօր նշում են ոչ իշխանական ուժերը: 
Հարց. Չ՞էր կարելի ժամանակին բարձրաձայնել տվյալ բացթողումների մասին: Չէին կարո՞ղ այդ ժամանակ ԱԺ-ում զգալի ներգրավվածություն ունեցող ԲՀԿ-ականները դեմ քվեարկել օրինագծին, կամ առհասարակ սկսեին հասարակական լայն քննարկումներ տվյալ խնդրի շուրջ, որ ներկայումս նմանատիպ իրողություն չունենայինք: 
Իհարկե, կարող էին, ուղղակի այդ ժամանակ նրանք սպասարկում էին նույն այդ իշխանության շահերը, որի դեմ հիմա խոսում են խորհրդարանում: Այն ժամանակ ԲՀԿ-ն դեռևս «այլընտրանք» չէր, դեռ ԲՀԿ-ն ի դեմս ՀԱԿ-ի չուներ իր սեփական «օրինաց երկիր»-ը խորհրդարանում և որ ամենակարևորն է, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձը այդքան հավանական չէր, որքան հիմա: Հիմա «այլընտրանքը», պղտորելով քաղաքական դաշտը, փորձում է ամեն հնարավոր ձևով ձախողել ընդդիմադիր օրակարգի ձևավորումը: Ամեն հնարավոր ձևով իր «ՕԵԿ»` ՀԱԿ-ի հետ փորձում է կասեցնել ՈՉ ՌՈՒՍԱԿԱՆ օրակարգի ձևավորումը, դրանով իսկ ամրապնդելով Սերժ Սարգսյանի իշխանությունը և միևնույն ժամանակ կարողանում է մանիպուլացնել քաղաքական և քաղաքացիական դաշտը:
Մի խոսքով, էս «այլընտրանքը» իրա ՕԵԿ (ՀԱԿ)-ա խառը միայն ընդդիմադիր օրակարգի ձևավորումն է ձախողում: Թե չէ ի՞նչ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ», ի՞նչ Նաիրա կամ Լևոն Զուրաբյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել