Տեսակետներ. Ծանր տեխնիկայի առկայությունը սահմանին` ճնշման միջոցPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտական դիրքեր կատարածայցի շրջանակներում, Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջնագծում ծանոթացել է ծանր տեխնիկայի մարտունակությանը և դրա հնարավորություններին:

Panorama.am­ի հետ զրույցում, ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ սահմանին ծանր տեխնիկա կուտակելով` Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել:

«Ծանր տեխնիկայի կուտակումը կարծում եմ պայմանավորված է նաև հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ագրեսիվ գործողություններով, ինչն էապես ծանրացրեց իրավիճակն առաջին գծում: Վախենալով հայկական կողմի պատասխան գործողություններից Ադրբեջանը ծանր տեխնիկա է կուտակել` փորձելով պաշտպանվել մեծ կորուստներից»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել