Esem.am-ը գրում է.

Մոսկվայում բնակվող հայ երգիչներ Մարտ Բաբայանն ու Մարգարիտա Պոզոյանը համատեղ երգ են ձայնագրել: Համագործակցության համար երգիչները միավորել են ոչ միայն իրենց ձայները, այլև ստեղծագործությունները: Համատեղ զուգերգի` «Было или нет»-ի երաժշտության հեղինակը Մարտն է, իսկ խոսքերը գրել են Մարգարիտան և Եկատերինա Ֆարմակովսկայան: Զուգերգի մանրամասները Մարտն ու Մարգարիտան վստահել են ESem.am-ին:

Նրանք ծանոթացել են տարիներ առաջ ցեղասպանությանը նվիրված «Воспрянь, Армения» երգի ձայնագրության ընթացքում, որից որոշ ժամանակ անց «Ջազ Փարքինգ» նախագծի համերգներից մեկի ընթացքում կատարել են Սթիվի Ուոնդերի «Signed sealed delivered» երգը: Այնուհետև երկար ժամանակ չեն հանդիպել, սակայն շարունակել են հետևել միմյանց գործունեությանը: «Որպես երգչուհի`շատ եմ հավանում Մարգարիտային. այդ պատճառով էլ նրա համար երգ եմ գրել: Շատ հետաքրքիր է նրա հետ աշխատելը, չես լարվում: Նա պարտաճանաչ է և պրոֆեսիոնալ իր գործում: Հաճույք էի ստանում մեր աշխատանքից: Ես և Մարգարիտան ունենք նույն հատկանիշները. երկուսս էլ ինքնաքննադատ ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել