Սոչիի օլիմպիադան ավարտվելուց հետո Պուտինը լրջորեն կզբաղվի Հայաստանի կադրային հարցերով: Անկեղծ ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է Պուտինը դա անելու: Առավել ևս` չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր նման պարզունակ պատկերացումներ ունեն պետության և հատկապես իրենց հայրենիքի կառավարման համակարգի մասին: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ մեկը` այդ թվում և մեր ռազմավարական դաշնակիցը, չի կարող զբաղվել Հայաստանի ներքին խնդիրներով: Դրա համար մենք ունենք նախագահ և Սահմանադրություն:

Հ.Գ.Լավ ապրելու համար նախ պետք է սովորել հարգել սեփական պետությունն ու նրա ինքնիշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել