Ադրբեջանում արդեն մարազմի են հասնում: Հունվարի 30-ին ադրբեջանցիների մոտ պատահաբար հայտնված Մամիկոն Խոջոյանին, որին ամեն կերպ փորձում էին կպցնել դիվերսանտի պիտակ, համեմատում են հեռավոր 1992թ. նույն Թովուզի շրջանում գերի ընկած հայ ծերունու հետ: Նույնիսկ հեռուստատեսությամբ հատուկ ռեպորտաժ են պատրաստել և ցուցադրել: Խնդիրը նրանում է, որ 92թ. գերի ընկած ծերունին և Մամիկոն Խոջոյանը արտաքնապես նման են, նույնկերպ են հագնված, նույն գույնի շորերով, ինչը մեր հարևանների մոտ խիստ կասկած է հարուցել: Երևի մտածել են, որ նույն «դիվերսանտն» է, կամ հայերը հետախուզության են ուղարկում զառամյալ ծերունիների: Սակայն վերջում ադրբեջանցիները իրենք են խճճվել ու խառնվել և ներկայացրել են, որ Հայաստանում վիճակն այնքան վատ է, որ անկախ թե՛ 92թ., թե՛ այսօր հայերը պատրաստ են անգամ հատել սահմանն ու անցել թշնամական երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել