Ջասթին Բիբերի մոմե արձանը հանել են Մադամ Տյուսոյի թանգարանից, սակայն դա կապված չէ երիտասարդ աստղի վարքի հետ: 19-ամյա Բիբերի մոմե արձանը հանվել է Նյու Յորքի թանգարանից այն բանից հետո, երբ այն սկսել է մաշվել նրան՝ երկրպագուների դիպչելու հետևանքով:
Արձանը կանգնեցվել էր, երբ Բիբերը ավելի երիտասարդ էր: Եվ թեև արձանը խնամվել է լավ պահպանվելու համար, այնուամենայնիվ, որոշվել է այն հանել, քանի որ դրա այդ վիճակում տեղադրված լինելը արդարացի չէր լինի ո՛չ երիտասարդ աստղի համար, և ո՛չ էլ այն մարդկանց համար, ովքեր այցելում են թանգարան՝ արձանները տեսնելու համար: Թանգարանի կառավարիչ Բրեթ Փիդգջեոնը «The New York Post»-ին տրված հարցազրույցում նշել է, որ Բիբերի` ավելի հասուն տարիքի նոր արձանը շատ շուտով արդեն իր տեղը կգտնի թանգարանում:
Իսկ այդ ընթացքում «Երբեք մի ասա երբեք» հիթային երգի կատարողը անցած ամիս ձերբակալվել էր Մայամիում՝ առանց վարորդական իրավունքի թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար, ու վերջերս հայտարարել, որ ցանկանում է իր կարիերան սկսել ռեփ երաժշտության ասպարեզում` Instagram-ի իր էջում անունը փոխելով «Bizzle»: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ լավ չի ավարտվել այն բանից հետո, երբ ռեփեր Lethal Bizzle-ը մեղադրեց Բիբերին իր անունը գողանալու մեջ` նշելով, որ ոչ մի զիլ բան չկա նրա մեջ, որ փոփ ասպարեզում ինչ-որ լպրծուն տղա օգտագործում է քո անունը՝ զիլ լինելու համար:



