1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսի KTLA հեռուստաընկերության լրագրող Սեմ Ռուբինը ներողություն է խնդրել դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնից նրան Լոուրենս Ֆիշբորնի հետ շփոթելու համար, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

Դերասանի հետ հեռուստակամուրջի ժամանակ հաղորդավարը Ջեքսոնին հարցրել է Kia-ի գովազդում նկարահանումների մասին, մինչդեռ նշված գովազդում նկարահանվել է մեկ այլ սևամորթ դերասան՝ Լոուրենս Ֆիշբորնը: Սա Ջեքսոնի դժգոհությունն է հարուցել:

«Ես Լոուրեն Ֆիշբորնը չեմ: Մենք բոլորս իրար նման չենք»,- ասել է Ջեքսոնն այն բանից հետո, երբ լրագրողը խոստովանել է իր սխալը: «Ես սև տղա եմ, որը բանկ է գովազդում: Նա սև տղա է և ավտոմեքենա է գովազդում: Կա ևս մեկ սև տղա՝ Մորգան Ֆրիմանը, որը կրեդիտ քարտեր է գովազդում»,- պարզաբանել է Ջեքսոնն իր բոցաշունչ խոսքում:

Ավելի ուշ լրագրողը ներոողություն է խնդրել դերասանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել