1in.am-ը գրում է.
Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի ռեկտոր կարող է դառնել ԱՄՆ Ազգային կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Սնոուդենի թեկնածության առաջադրումը կազմակերպել են բուհի մի խումբ ուսանողներ: Ռեկտորի ընտրությունը, որն ընտրվում է 3 տարի ժամկետով, տեղի է ունենալու փետրվարի 17-18-ը՝ հաղորդում է Interfax-ը:
«Դա հնարավորություն է մեր շնորհակալությունը հայտնել խիզախ բացահայտողին»,- հայտարարել են ուսանողները, որոնք առաջադրել են Սնոուդենի թեկնածությունը ռկետորի պաշտոնին:
Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնի համար Սնոուդենի հետ կմրցեն հեծանվորդ Գրեմ Օբրին, գրող Ալան Բիսետը և Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու քահանա Քլեվին Հոլդսուորթը: Գլազգոյի համալսարանի ռեկտորի պարտականությունների մեջ ներառվում է աշխատանք ուսանողական խորհրդի հետ, համալսարանի վարչակազմում ուսանողների շահերի ներկայացում:



