Lragir.am-ը գրում է.
Այս տարվա հունվարին Հայաստանից մեկնողների թիվը դարձյալ գերազանցել է ժամանողներին թվին: Թեև ՌԴ-ում հունվարի մեկից գործող նոր օրենսդրությունը սահմանափակել է Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքը Ռուսաստան, սակայն պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հունվարին միայն Զվարթնոց օդանավակայանով մեկնում-ժամանումների բացասական սալդոն ավելի քան 6 հազար է կազմել:
Հուվարին Զվարթնոց օդանավակայանով Հայաստան է ժամանել 61 423 մարդ, մեկնել՝ 67 563 մարդ: Նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարվա նույն ամսին միայն Զվարթնոց օդանավակայանով 7450 մարդ ավելի է մեկնել Հայաստանից:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ հունվարին Գյումրիի Շիրակ օդանավակայանից նույնպես մեկնողների թվին ավելին է եղել, քան ժամանողներինը: Հունվարին Շիրակ օդանավակայանով ժամանել է 1198, մեկնել՝ 1821 մարդ:



