1in.am-ը գրում է.
Այսօր Ուկրաինա կժամանի ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը:
Ֆյուլեն Ուկրաինայում կմնա մինչև հինգշաբթի: Չորեքշաբթի եվրահանձնակատարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում լայնածավալ ակցիաներ՝ Եվրամայդան ընդհանուր անվանումով: Ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ 2013թ. նոյեմբերի 21-ին երկրի նախարարների կաբինետը որոշում կայացրեց դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_250099.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



