Իտալիայի հավաքականում Պրանդելլիի ապագայի հարցը կորոշվի մարտի 5-ինPanorama.am-ը գրում է.

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի ապագայի հարցը կորոշվի մարտի 5-ին` Իսպանիայի ընտրանու հետ ստուգողական հանդիպումից հետո: Այս մասին հայտնել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեն` նշելով, որ նոր մարզչի փնտրտուքով չի զբաղվում, քանի որ դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Պրանդելլին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո, եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի նոր պայմանագրի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել