«Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաև Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնապահպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ՝ շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար։
Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել