Հայ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 85 տարեկան: Ալբերտ Ազարյանը 1954 թվականին արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, 1967 թ.-ին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման: Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), Աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն է։ 

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ 

Նրա որդին` Էդվարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է` օլիմպիական չեմպիոն (1980)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել