1in.am-ը գրում է.
Նորածին երեխան, ում ուղեղը ծնվելիս գանգից դուրս է եղել, զարմացրել է բժիշկներին, քանի որ նրանք համոզված էին, որ այդպիսի ախտանիշներով նորածինն ապրել չի կարող:
Ոչ ոք չի պատկերացրել, որ Վերա Մարտինը, ով այժմ երեք ամսական է, ծնվելուց հետո կարող է շնչել:
17-շաբաթական հղիության ժամանակ կատարած ՈւՁՀ-ից հետո երեխայի ծնողներին հայտնել են, որ նրանց զավակը հազվադեպ հանդիպող հիվանդությամբ է տառապում՝ էնցեֆալոցելեով, որն իրենից ուղեղի ճողվածք է ներկայացնում:
Քանի որ այս հիվանդությամբ տառապող երեխաների մեծամասնությունը չի ապրում, իսկ ապրելու դեպքում ուղեղի լուրջ վնասվածքներ է ունենում, ապա շատ ծնողներ գերադասում են ընդհատել հղիությունը:
Բժիշկները ծնողներին բացատրել են, որ տուժել է ուղեղի այն հատվածը, որը կարգավորում է շնչառությունը: Սակայն նրանք որոշել են լույս աշխարհ բերել երեխային:
Երեխան ծնվելիս ճչացել է, սակայն որոշ ժամանակ անց սկսել է անսովոր ձայներ արձակել: Հետագա բուժզննությունը հուսադրող է եղել, և հունվարի 10-ին, երբ Վերան երեք ամսական էր, նրան վիրահատել են: Վիրաբույժները հեռացրել են ճողվածքը, որի մեջ ուղեղային հեղուկ և մահացած հյուսվածքներ են եղել:
Այժմ երեխան պետք է վեց ամիսը մեկ МРТ-սքանավորում անցնի, որի օգնությամբ բժիշկները կհետևեն նրա զարգացմանը, գրում է Mail Online-ը: