1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան շրջանների բնակիչերին օգնելու համար այնտեղ են ուղարկվել զինվորներ: Նրանք Վինձորի մոտ բարիկադներ և ավազե պարկերից ամբարտակներ են կառուցում: Տարածաշրջանում ջրհեղեղի մասին նախազգուշացում է հայտարարվել: Վտանգը սպառնում է Թեմզայի ափերին գտնվող առնվազն 14 քաղաքի:

Այս հունվարը ռեկորդային է դարձել տեղումների քանակով: Արդեն ավելի քան մեկ ամիս՝ Անգլիայի հարավարևելյան որոշ շրջաններ հեղեղված են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Երեկ հայտնի է դարձել, որ վտանգ է սպառնում Բերքշիր և Սուրեյ կոմսություններին: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Թեմզայում ջրի մակարդակը առաջիկայում կարող է բարձրանալ: Տեղատարափ անձրևները կշարունակվեն ևս առնվազն երկու օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել