Kinoashkharh.am-ը գրում է.

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Սոֆիայի միջազգային ուսանողական «Նոր ալիք»  փառատոնում, որը կայացավ հունվարի 23-25-ը,  ներկայացրել էր հինգ հայտ: Հինգ ուսանողներից չորսի ֆիլմերը, հաղթահարելով ընտրության  նախնական փուլը, հայտնվեցին մոտ 30 մրցութային ֆիլմերի ցանկում: Հայկական ֆիլմերից երկուսը վերադարձան մրցանակով: «Լավագույն մոնտաժ» անվանակարգում  հաղթող  ճանաչվեց   Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանությունճապոնական ոճով» ֆիլմը:  «Լավագույն  ձայնային մոնտաժ»  անվանակարգում հաղթեց   Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» կարճամետրաժ ֆիլմը: Ընդհանուր մրցանակների և անվանակարգերի թվով Հայաստանը փառատոնում զիջել է միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին: «Կինոաշխարհը» զրուցել է հայ երիտասարդ կինոգործիչների հետ:

AREN- Անհանգստությունը մեծ էր, քանի որ հիմնական մրցակիցների թվում Գերասիմովի անվան  կինեմատոգրաֆիայի  համառուսաստանյան պետական համալսարանի  ուսանողների դիպլոմային աշխատանքներն էին: Դրանց համար ՎԳԻԿ-ը տրամադրում է  կես միլիոն ռուբլի, իսկ մեր ֆիլմերը կուրսային աշխատանքներ են, որոնց համար գումար չենք ստանում և ամեն ինչ անում ենք մեր ուժերով»,- պատմում է Արեն Մալաքյանը (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս):- Ֆիլմը նկարել եմ 2-րդ կուրսում` որպես կուրսային աշխատանք: Այն կատակերգություն է. կինոդահլիճում, ճապոնական ֆիլմի ցուցադրության ժամանակ  տղան փորձում է սիրո խոստովանություն անել` թարգմանչին խնդրելով աղջկան փոխանցել իր սիրո խոստովանությունը թարգմանության փոխարեն: Իսկ էկրանին ճապոնական մարտաֆիլմ է, որը ոչ մի ընդհանրություն չունի այդ իրավիճակի հետ:

Без названия_000001Ես Բուլղարիա էի մեկնել մենակ, ինչն ավելի էր մեծացնում պատասխանատվությունը, քանի որ իմ ֆիլմից բացի ներկայացնում էի նաև ընկերներիս աշխատանքները: Ինձ համար չափազանց կարևոր էր հանդիսատեսի ընդունելությունը, որը բավականին ջերմ էր, չնայած վերջնական որոշումը, իհարկե, ժյուրիի անդամներինն էր: Ժյուրիի նախագահը Գեորգի Դանելիայի կուրսից էր, ժամանակին հանդիպել էր Փարաջանովին, որը նրան նվիրել էր իր արգելված ֆիլմի ձեռագիր սցենարը  այսպիսի գրությամբ. «Այնպիսի ֆիլմ նկարիր, որը չես ամաչի ինձ ցույց տալ»:

Այս փառատոնում իմ ամենամեծ մրցանակը  շփումն էր տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների հետ: Ես բավականին մտերմացա  ՎԳԻԿ-ի ուսանողների հետ, որոնք մեր պայմանների մասին լսելիս մտածում էին, որ անորակ ֆիլմեր ենք ներկայացնելու, իսկ հետո անկեղծորեն նշում էին. «Եթե մեզ տրամադրվող գումարները ձեզ տան, ինչե~ր կանեք»: Համեմատության համար ասեմ, որ ողջ Հայաստանում միայն վերջերս հայտվեց «Ari aleqsia» միակ տեսախցիկը, իսկ ՎԳԻԿ-ն իր ուսանողների համար գնել է չորսը: Ուրախ եմ, որ այս պայմաններով հանդերձ, արհեստավաժության առումով նրանցից հետ չենք մնում:

Ուրեմն ընդունու՞մ եք փոքր միջոցներով մեծ կինո բանաձևը:

- Ես համոզված եմ` եթե կինոյի նվիրյալ ես, անպայման կանես այն, ինչ ուզում ես: Իհակե հրաշալի է, երբ կան գումարներ, որոնք հնարավորություն են տալիս հավաքել արհեստավարժ մարդկանց թիմ ու աշխատանքի դիմաց նրանց լավ վճարել: Երբ մարդկանց պարզապես խնդրելով ես բերում, ինչ-որ բան, անշուշտ, կորցնում ես:  Բայց շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ լավ ֆիլմ կարելի է նկարել նույնիսկ առանց միջոցների: Լավ ֆիլմը նախ և առաջ լավ միտքն է, լավ գաղափարը, թարմությունը: Անիմաստ է քո ներկայությունը ոչ միայն կինոյում, այլև արվեստում ընդհանրապես, եթե  չունես ասելիք, նոʹր ասելիք: Դրական միտում եմ տեսնում այսօր. նուրբ սյուժեի միջոցով շոշափվում են  սուր սոցիալական թեմաներ: Դա ակնհայտ է հատկապես վավերագրական կինոյում: Մենք այսօր ապրում ենք սոցիալական այնպիսի մթնոլորտում, որտեղ արվեստագետն այդ խնդիրներն անտեսել պարզապես չի կարող:  Չխոսել այս իրականության մասին ու պատմել, օրինակ, ֆրանսիական բոհեմական կյանքի մասին, իհարկե, անընդունելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել