1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Օդիշա արևելյան նահանգում՝ Մահանադի գետի վրա, լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է 28 մարդ` հաղորդում է ITAR-TASS-ը:

Նախնական տվյալներով՝ լաստանավի խորտակման պատճառը եղել է գերբեռնվածությունը: Նավում եղել է ավելի քան 100 մարդ, հաջողվել է փրկվել շուրջ 90-ին:

Հնդկաստանում սա նավի խորտակման երկրորդ խոշոր դեպքն է տարեսկզբից ի վեր: Հունվարի վերջին Փորթ-Բլե քաղաքի մոտ խորտակվել էր ուղևորատար զբոսանավ, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել